Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինձ չի զարմացնում, երբ անհետ կորած համարվող տղաների ծնողներից կան մարդիկ, որոնք գրկախառնվում ու սելֆիներ են անում ազգակործան զույգի հետ

Ինձ չի զարմացնում, երբ անհետ կորած համարվող տղաների ծնողներից կան մարդիկ, որոնք գրկախառնվում ու սելֆիներ են անում ազգակործան զույգի հետ
30.08.2024 | 15:43

Մի գազել կար, միշտ վերջին կանգառից էի նստում ու նստում էի վարորդի կողքը։ Խոսում էինք գրեթե ամեն ինչից, մեկ-մեկ էլ քաղաքականությունից։ էս վարորդը անդրդվելի նիկոլական էր։ Ես էլ միշտ շատ կոպիտ էի արտահայտվում դրանց հասցեին, երբեմն էլ հայհոյանքներով։

Ամեն անգամ փորձում էի հակադարձնել սրա ասածներին ու փաստերով ապացուցում, որ իր ասածը կենցաղային խոսակցության շուրջ ձևավորված կարծիք է։ ՈՒ ամեն անգամ սա մնում էր իր կարծիքին ու նիկոլի արևով երդվում։

Ինչևէ։ Մի օր էլ սրան ծանոթ մեկը նստեց կողքներս։ Դե նրանք խոսում էին ավելի ընտանեկան թեմաներից, ես էլ ակամայից դարձել էի ունկնդիր։ Մեկ էլ թե` էրեխու քարի հարցն ինչ էղավ, քաշեցի՞ր։

Էդ հարցն ինձ էլ հետաքրքրեց, քանի որ երբեք չէի լսել, որ մահացած երեխա ունի։

Հաջորդ օրը հատուկ սկսեցի խոսել զոհված տղերքից, Եռաբլուրից։

Մեկ էլ թե`

«Իմ տղեն էլ ա զոհվել։ Ճիշտ ա, դեռ գերեզմանը չեն սարքել, բայց փոխհատուցման գումարն ամեն ամիս, ճիշտ օրը նստում ա հաշվին»։ Հետո էլ, թե`

«Ո՞նց կարելի է էս իշխանության կատարած գործը չգնահատել։ Նախկինները լինեին` էդ էլ չէին տա»։

Էդ պահին, չգիտեմ ինչ էի զգում, սկսեց գլուխս ահավոր ցավել, շունչս կտրվում էր։

Ո՜նց կարող է զոհվածի հայրը հանուն երկու գրոշի ուրանալ իր որդուն։

Էդ օրվանից էլ չնստեցի այդ տրանսպորտը։ Իսկ որոշ ժամանակ անց այդ գիծը հանեցին։

Այնպես, որ ինձ չի զարմացնում, երբ անհետ կորած համարվող տղաների ծնողներից կան մարդիկ, որոնք գրկախառնվում ու սելֆիներ են անում ազգակործան զույգի հետ։

Հուսով եմ` էդ անբարոյական տեսակը քիչ է։

Ես երբեք ոչ մի կենդանու սատկացրած չկամ, անգամ` ճանճի։

Բայց, երբ լսեք, որ ինձ դատում են առանձնակի դաժանությամբ մարդասպանության համար, համոզված եղեք, որ տղերքիս նեղացնողին եմ կտոր-կտոր արել։

Չգիտեմ, անկեղծ չգիտեմ

ՈՒ միայն մնում է ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ բանաստեղծությունով միտքս ավարտել.

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ պատերազմ գնացին:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փառավո՜ր հաղթեցին:

Խոնարհվում են նրանց առաջ, որ վիրավոր ետ դարձան:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ այլևս չդարձան:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ զավակներ կորցրին:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ծնողներ կորցրին:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ չունեցան ամուսին:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ունեցան - կորցրին:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին եղբայրներ:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին ընկերներ:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին մանկություն:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փրկեցին մանկություն:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ճակատում եղան քաջ:

Խոնարհվում եմ նրանց առաջ, որ թիկունքում եղան քաջ:

Խոնարհվում եմ ես վերջապես՝ նրա՛նց առաջ աշխարհում,

Որ փրկեցին մեր անունը, բայց մնացին անանուն...

Գարիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ